Նրա պես ֆուտբոլիստ սերունդը մեկ է ծնվում, նա յուրահատուկ է․ Մեսսի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Մեսսի

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին գովաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին առաջատար Ուեյն Ռունիին։ Այս մասին գրում է armsport.am-ը:

«Ուեյն Ռունին յուրահատուկ ֆուտբոլիստ է ինձ համար: Այն առանձնահատուկ ֆուտբոլիտներից է, ում հետ չի կարելի համեմատվել:

Կան շատ յուրահատուկ ֆուտբոլիստներ, բայց Ռունին ուներ բացառիկ որակ և տեխնիկական կարողություններ և ամենաուժեղ ֆուտբոլիստներից էր, ում ես երբևէ հանդիպել եմ:

Նրա պես ֆուտբոլիստ սերունդը մեկ է ծնվում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը:


--00--ԱՀ