Փաշինյանն իմ Դավիթին ու մի ամբողջ սերունդ գիտակցաբար սպանեց, իմ համար սա անձնական պայքար է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Փաշինյանը ջուր է ուզում դարձնել մեր տղաների արյան և զոհողությունների գնով պայքարածը, Արցախը հնարավոր չէ ջնջել, այն մեր պատմության անքակտելի մասն է, ամեն տարի պետք է նշենք սեպտեմբերի 2-ը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիս Գևորգյանը։

 «Փաշինյանը խոստովանել է, որ իմ որդուն գիտակցաբար տարել է Արցախ, Ալիևի հետ նրան սպանդի է ենթարկել։ Նա ինքնախոստովանանք է տվել, որ պատերազմը կարող էր կանխել, բայց չի արել, իր այս հայտարարության համար զոհվածների ծնողներով դատախազություն ենք դիմել, բայց որևէ ակնկալիք չունեմ Աննա Հակոբյանի հետ երգող գլխավոր դատախազից»,- նշեց նա։ 

Անդրադառնալով Սրբազան շարժմանը, Ալիս Գևորգյանը ընդգծեց, որ հետքայլ այլևս չկա, պայքարը չի վերջանալու, բայց քաղաքական ուժերը մեծ անելիք ունեն․ «Չեմ պատրաստվում տուն գնալ, ինձ համար սա անձնական պայքար է, քանի շնչում եմ և գիտակցություն ունեմ, ոչ եմ ասելու այն մարդուն, որը գիտակցաբար իմ Դավիթին ու մի ամբողջ սերնդի թշնամու հետ համաձայնությամբ տարավ ու սպանեց։ Սա միայն քաղաքական պայքար չէ, Սուրբ Աննա եկեղեցում մարդիկ են հավաքվում, ովքեր թքած չունեն զոհերի հիշատակի և այն հայրենիքի վրա, որի համար զոհվել են մեր տղաները, այդ մարդկանց գոյությունն՝ արդեն հաղթանակ է»։ 

Հերմինե Միքայելյան 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ