ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս մրցաշրջանում կդառնա պատմության մեջ իր կարիերայի ընթացքում մեկ միլիարդ եվրո վաստակած առաջին ֆուտբոլիստը, այս մասին հաստատում է Forbes-ը, հաղորդում է DailyMail-ը:
Պորտուգալիայի հավաքականի 35-ամյա ավագը, չնայած կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ճգնաժամի պատճառով աշխատավարձի մի մասից հրաժարվելուն, այնուամենայնիվ կդառնա երրորդ գործող մարզիկը, որը մեկ միլիարդ եվրո է վաստակել:
Դրանից առաջ դա հաջողվել էր միայն գոլֆիստ Թայգեր Վուդսին (2009 թվական) և բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերին (2015 թվական):
«4,24 միլիոն դոլարից հրաժարվելը մեծ ազդեցություն չի ունենա Ռոնալդուի ընդհանուր եկամտի վրա, որը մեկ տարի առաջ 109 միլիոն էր վաստակել, որից 65 միլիոնը աշխատավարձն ու բոնուսներն էին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ պատմության մեջ ամենահարուստ մարզիկը Հին Հռոմից էր, և սա կատակ չէ: