ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Մայր Հայաստանում բոլորի իրավունքները պետք է հավասար լինեն, արցախցիները Հայաստանի կառավարության որոշումների հետևանքով դարձավ «անտուն-անհայրենիք», ուստի նա էլ ամեն ինչ պետք է անի, որպեսզի արտագաղթ չլինի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է «Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության ղեկավար Անաստաս Իսրայելյանը, որը նաև արցախահայության շահերի պաշտպանության կոմիտեի անդամ է։
Այս պահին մի խումբ արցախահայեր վրան են տեղադրել Ազատության հրապարակում՝ պահանջելով կառավարությունից չկտրել սոցիալական վճարները, որի շնորհիվ արցախցիները կարողանում են Հայաստանում գոնե բնակվարձ վճարել։
Իսրայելյանը նաև մեր հետ զրույցում ասել է, որ իր հորաքրոջ որդին նույնպես գերի է, որից վաղուց լուր չունեն։
Մանրամասները՝ տեսանյութում
--00—ՅՄ