ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Երևանում ապրիլի 1-ի ցերեկը, 4-ին, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը նաև ամպրոպ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարզերում ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ին շրջանների մեծ մասում 3-6-ին առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 3-ին՝ նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 2-4-ին, 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 2-ին նույնքանով կնվազի։
--00--ԱՀ