ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ, մարտի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-5-ը հնարավոր է կարճատև անձրև:
Երևան քաղաքի մարտի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.60C (2016 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -10.30C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.00C
--00—ՅՄ