ՌԴ զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ռազլիվ բնակավայրը. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ՌԴ ՊՆ
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ–ի Ռազլիվ բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ակտիվ ու վճռական գործողությունների արդյունքում «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռազլիվ բնակավայրը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

 
--00--ԱՀ