Ռուսական զորքը ևս 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

.
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Բարանովկա և Խարկովի մարզի Նովոմլինսկ բնակավայրերը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
 
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները հասել են դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բարանովկա բնակավայրը», - ասվում է հաղորդագրության մեջ:
 
Նշվում է նաև, որ Նովոմլինսկը վերահսկողության տակ է վերցվել «Արևմուտք» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից:
 
--00--ԱՀ