Դավի՛թ ջան, ծնունդդ շնորհավոր, ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

15

Այսօր Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծնունդն է:

«Դավիթին արդեն 15 տարի է՝ ճանաչում եմ, դեռ չեմ խոսում այն մասին, որ դրանից 4-ը` միասին աշխատել ենք Արցախի նախագահի աշխատակազմում:

Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական:

Իր ընտանիքին ու երկրին նվիրված մարդ, ով անչափ սիրում էր Արցախն ու անմնացորդ նվիրված էր իր հայրենիքին:

Դավի՛թ ջան, ծնունդդ շնորհավոր:

Ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին», - գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 --00—ԱՊ