Վթարի հետևանքով մահացած շտապօգնության բժիշկն ամրագոտիով ամրակապված չի եղել. Հայկ Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

.

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վթարի հետևանքով մահացած շտապօգնության բժիշկն ամրագոտիով ամրակապված չի եղել։

«Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։

Ցավոք, վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է։

Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»,-գրել է Հայկ Կոստանյանը։
 

--00--ԱՀ