Մեր երեխաներն այսօր պետք է ունենան վերլուծելու և մտածելու կարողություն․ Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

aa
Այսօր հանդիպում ունեցա դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: Հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
 
«Սիրելի’ աշակերտներ,
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։
 
Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով պատասխանատու, իրավագիտակից, մտածող քաղաքացի ձևավորելը:
 
Մեր երեխաներն այսօր պետք է ունենան ավելին՝ վերլուծելու և մտածելու կարողություն, կողմնորոշվելու ու որոշում կայացնելու վստահություն, թիմում աշխատելու և պատասխանատվություն կրելու հմտություն։
 
Սա հնարավոր չէ իրականացնել առանց մեր մանկավարժների ներգրավվածության։ Ձեր դերը առանցքային է ոչ միայն կազմակերպչական, այլ գաղափարական առումով»:

 

--00—ՍՊ