ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարն ասել է` Ռուսաստանի զինված ուժերի հզորացումը դաշինքի համար մարտահրավեր է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ll

Ռուսաստանի զինված ուժերի հզորացումը մարտահրավեր կլինի ՆԱՏՕ-ի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության և Եվրոպայի գերագույն դաշնակիցների հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Կավոլին։

«Ռուսաստանը ռազմական ներուժի աճի շատ հավակնոտ ծրագրեր ունի։ Մենք կտեսնենք, թե որքան ջանք կարող են ներդնել ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կավարտվի պատերազմը, բայց ՌԴ-ի ԶՈՒ արդիականացման ծրագիրն արդեն իսկ ուղղված է ՆԱՏՕ-ի սահմաններին մարտահրավեր նետելուն», - ասել բարձրաստիճան սպան:

Կավոլիի խոսքով՝ Ռուսաստանն արդեն գնում է իր զինված ուժերի թվաքանակն ավելացնելու և նոր հրամանատարական կազմեր ստեղծելու ուղղությամբ, հատկապես՝ ցամաքային զորքերում։

 


 

--00—ՍՊ