Հոկեյի ԱԱ․ Հայաստանի ընտրանին մեկնարկում գերխոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Untitled

Շուրջ 15 տարվա դադարից հետո Հայաստանի հոկեյի հավաքականը մասնակցեց հոկեյի աշխարհի առաջնությանը։

Ապրիլի 13-ին, Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը մրցեց Մալայզիայի ընտրանու հետ։

Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 24։3 հաշվով` տանելով իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Վաղը՝ ապրիլի 14-ին, Հայաստանի ընտրանին կհանդիպի Ուզբեկստանի հավաքականին։

Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում 2010 թվականին։

--00—ՅՄ