Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ա

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Վարշավան ճանաչում է Պաղեստինի Պետությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Լեհաստանի ԱԳ նախարարի խոսքերը։

«Լեհաստանը հարգում է Իսրայելի գոյության իրավունքը և Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. մենք դեսպան ունենք Վարշավայում»,-ասել է Սիկորսկին։

Վերջինս նաև հավելել է, որ Լեհաստանն աջակցում է Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցնելու բոլոր ջանքերին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 


 

--00—ՍՊ