Հայաստանում դեղապահովման գործընթացը իր բոլոր մակարդակներում գտնվում է անմխիթար վիճակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ss

 

«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․

«ՀՀ պետական բյուջեից 902,9 մլն. դրամի դրամաշնորհ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին

Հայսատանի Հանրապետությունում դեղապահովման գործընթացը իր բոլոր մակարդակներում գտնվում է անմխիթար վիճակում: Հստակ կարգավորված չէ դեղերի շրջանառությունը, ներմուծումը, պետական պատվերով տրամադրվող դեղերի ընթացակարգերը, էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը և այլն:

Ոլորտը շատ զգայուն է, անհրաժեշտ է հստակ կարգավորումներ, դեղերի տեսականին ՀՀ-ում սակավ է, անգամ պետական գրանցված շուրջ 3300 դեղերից մոտ 1800-ն է դեղատներում վաճառվում և եթե հավելենք դեղերի զուգահեռ ներկրման հետ կապված խնդիրները՝ պատկերը ստացմում է մռայլ և անհույս:

Առողջապահության նախարարությունը այս բոլոր խնդիրների լուծման ճանապարհները պետք է գտնի, մշակի և կիրառի: Նա պարտավոր է հնարավորինս դյուրին դարձնել Հայաստան դեղերի ներմուծման ընթացակարգերը, հայտնի միջազգային դեղագործական կորպոռացիրաների արտադրանքի ներմուծման թույլտվությունները պետք է տրվեն արագ, առանց բյուրոկրոտական քաշքշուկի՝ փաստաթղթային փոխճանանաչման ձևաչափով, ԵԱՏՄ շրջանակներում մոտեցումները պետք է լինեն ոչ հատվածական:

Պետական քաղաքականությունը դեղապահովման ոլորտում պետք է ուղղված լինի բնակչի, բուժառուի հոգսերի թեթևացման, ավելի մրցունակ դեղերի շուկա ունենալուն: Սակայն մոտեցումները, շրջադարձային այլ են:

Առողջապահության ոլորտի կառավարիչները <շան գլուխը> փնտրում են այլ տեղերում։

Այսպես, 2024թ, 2025 թ.-ի ՀՀ պետական բյուջեի «1188 Դեղապահովում» ծրագրիրը համալրվել է «11002 Դեղերի փորձաքննության ծառայությունների իրականացում» միջոցառումով, որի համար 2025թ.-ի ՀՀ պետական բյուջեից հատկացվել է դրամաշնորհ՝ 902,9 մլն. դրամի չափով: Նպատակը դեղերի փորձաքննություններն են:

Իսկ 2024 թվականին փորձաքննությունները իրականացվել են օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Օգոստոսի 12-ին Առողջապահության նախարարության և «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագիր, ըստ որի սույն կազմակերպությանը Պետական բյուջեից տրամադրվել է 959,2 մլն. ՀՀ դրամ 5 ամսվա ընթացքում դեղերի շրջանառության պետական ոլորտի 52500 փորձաքննություն կազմակերպելու և իրականացնելու համար:

Թե 2024թ.-ի հավելյալ դրամաշնորհային հատկացումը ի՞նչ արդյունքային ցուցանիշ է ապահովել, անհասկանալ է, սակայն որ այն որևէ ձևով չի ազդել դեղերի շրջանառության, ներմուծման և այլ գործընթացներին՝ ակնհայտ է: Ավելին, դեղերի շուկայում իրավիճակի վատթարացման միտումը է արձանագրվել:

Նիկոլ Փաշինյան, խնդիրը ոչ միայն բյուջեն լցնելն է, այլ հավաստի, պետականամետ բյուջեի ծախսային մասի ապահովումը: Հիմա այս դրամաշնոհը ինչքանո՞վ է ծառայել քաղաքացու դեղապահովման անվտանգությանը, հասանելությանը, մատչելությանը: Սա է հարցերի հարցը:

Հ.Գ. Այս 902,9 մլն. դրամով առնվազն 4000 բուժառուի պետական պատվերով ԿՏ, ՄՌՏ կարվեր: Հիշեցնեմ, որ չարորակ ուռուցքով հիրվանդները ամիսներով հերթագրվում են, որ հետազոտվեն»:


 

--00—ՍՊ