Ամառային զորակոչը կսկսվի հունիսի 23-ին և կտևի մինչև հուլիսի 31-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

photo_2025-04-17_17-12-51

Կառավարության այսօրվա նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացվեց:

Զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանվել է հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ զինծառայողների զորացրումը կիրականացվի հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:

--00—ՅՄ