ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այսօրվա դատական նիստին չներկայանալու դրդապատճառները։ Գրառումը՝ ստորև.
«Հանրայնացնեմ այս մի դրվագն էլ, որպեսզի պարզ դառնա, թե ինչից դրդված երկու շաբաթ անց տիկին Դանիբեկյանի մտքով անցավ հետաքրքրվել, թե ինչ նկատի ուներ անձը։
Ու նորից, իմ սիրած հաղորդումից
- Ո՞վ ա։
- միլիցայից ա։
- տանը մարդ չկա։
- ո՞նց։ Բա ո՞վ ա խոսում։
- ոշ մեկ, էդ քեզ թվացել ա։
- հա՞, բա լույսը խի՞ ա վառվում
- վայ, հեսա կանջատեմ»։