ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
«Տգեղ ձևակերպում է արել Մարուքյանը, գլուխները կորցրածներին թող իրենց շարքերում որոնեն»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանի այն մտքին, թե իշխանության որոշ ներկայացուցիչներ էյֆորիայից գլուխները կորցրել են, նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Ըստ նրա՝ ո՛չ իշխանությունը, ո՛չ հասարակությունը էյֆորիայի ազդեցության տակ չեն այսօր:
Ինչ վերաբերում է ներկա ու նախկին իշխանության ներկայացուցիչների սրճախմությանը, ապա պատգամավորը դա նորմալ է համարում: Ավելին՝ ասում է, որ նախկիններից որոշ մարդկանց երբ տեսնում է փողոցում, բարևում է:
Մանրամասները՝ տեսանյութում։