ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Ոստիկանության լրատվական ծառայությունից 24News-ին հաստատեցին, որ
ահազանգ է ստացվել «Էրեբունի պլազայից»։ Պատանդների և կրակոցների վերաբերյալ այս պահին որևէ հստակ տեղեկություններ չկան:
Ոստիկանությունը օպերատիվ գործողությունների իրականացնում դեպքի վայրում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Էրեբունի պլազայում» լարված իրավիճակ է: Հնչել են կրակոցներ, կա պատանդ, ոստիկանները շրջափակել են շենքը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը, ինչպես նաև ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ծառայողները՝ դիմակավորված, զինված ու վահաններով։