ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքի մեծ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ֆեյսբուքյան էջում իր հրապարակումներից մեկին, որը լայն քննարկումների առիթ էր դարձել։
«Բանը հշեցի, «Կարգին հաղորդում»-ից հիշեցի, Նոր տարվանից առաջ մի հատ սկետչ էի դրել, արձագանքել էին՝ «ինչպիսի անլուրջ...», շատ կոնկրետ ուղերձ էր դրա մեջ, ես դրանով ցանկացել էի մեր բոլորի ուշադրությունը հրավիրել սնվելու մեր կուլտուրայի վրա», - ասել է վարչապետը, ապա նշել, որ որոշ շրջանակներ չեն կարող համակերպվել, որ ՀՀ վարչապետը կարող է հումորի զգացում ունենալ։
«Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կատաստրոֆա ա։ Բա քյարփինջը ինչի՞ համար է, որ ՀՀ վարչապետը հումորի զգացում ունենա։ Նկատի ունեմ քյարփինջ դեմքի արտահայոտթւոյւնը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։