ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 3-ին կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ՀՀ երկրորդ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Այդ մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով:
Այս պահին ՀՀ երկրորդ նախագահն անազատության մեջ է: