ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «ԻՄ քայլը» ավագանու խմբակցության անդամ, «Քաղաքացիական այմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը տարածելու միջադեպին: Հայտարարությունը՝ ստորև.
«Հարգելի' քաղաքացիներ, խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում: Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի համար:
«Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարությամբ հանդես էր եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովը՝ նշելով, որ անընդունելի է Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, այն հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: