ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովն այսօր՝ հունվարի 29-ին, կգումարի 2020-ի առաջին նիստը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հրավիրված է մասնակցելու հանձնաժողովի նիստին։ 24News-ի հարցին, թե ինչ օրակարգով է այստեղ, Օհանյանը պատասխանեց. «Ես ձեզ խնդրում եմ, հիմա պետք է ԱԺ նախագահին տեսնեմ։ Նիստի ավարտից հետո կպատասխանեմ բոլոր հարցերի»։
Մյուս հարցին, թե ինքնակա՞մ է ներկայացել Ապրիլյան պատերազմի իրադարձությունները քննող հանձնաժողով, նախկին նախարարը նշեց՝ հանձնաժողովի հրավերով։