ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Հունվարի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմանում 27-ամյա Սերգեյ Դարչինյանն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Արտաշատ քաղաքի մուտքի մոտ գտնվող կամրջի հարևանությամբ, բախվել է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 2 երիտասարդ տղաների անունով տեղադրված հուշաքարին, մասամբ վնասել այն և հայտնվել ձորակում՝ ճահճուտի մեջ: Վթարի հետևանքով տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Աղբյուրը նաև նշում է, որ այդ մեքենան հաշվառված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է Արարատի մարզի հարկային ծառայության պետին:
Վերջինս վթարի պահին ավտոմեքենայում չի եղել, ավտոմեքենան քարշակի միջոցով դուրս է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր: