Դալարի գյուղապետարանի դիմաց ՎԱԶ 2101-ը բախվել է ծառին, 3 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

1

Մարտի 7-ին՝ ժամը 00:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:



Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

1

Պարզվել է, որ Դալար գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի դիմաց «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լայերդ Ս., ծնված 1989 թ.) բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Ստեփան Խ.-ն (ծնված 1992 թ.) և Զոհրաբ Պ.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ:

1

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դեպքի վայրից լուսանկարներ է հրապարակել shamshyan.com-ը։

1