ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
«Ժամանակ» թերթը գրում է. «Մանկավարժների աշխատավարձի բարձրացման հետևանքով էականորեն նվազել են դպրոցներում աշխատող ոչ մանկավարժների աշխատավարձերը: Մասնավորապես՝ դպրոցի հաշվապահները, որոնք նախկինում ստանում էին 120 հազար դրամ, հունվարի 1-ից ստանալու են եռակի պակաս:
Մարզպետները դպրոցի տնօրեններին հորդորում են ընդհանրապես կրճատել հաշվապահի հաստիքը և պայմանագիր կնքել հաշվապահական գրասենյակների հետ: Արդյունքում գործազուրկ կդառնա ևս մի քանի հարյուր մարդ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: