ՀՀ նախկին փոխնախարարները ԵՏՀ-ում նոր պաշտոն են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News 

նախարարներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի երրորդ կազմում փոփոխություններ են կատարվել։Այս մասին հայտնում է ԵՏՀ ֆեյսբուքյան էջը։

Նոր կազմի նախագահողն է Միխայիլ Մյասնիկովիչը:

Արտակ Քամալյանը, որը հունվարի 24-ին ազատվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից, ընտրվել է արդյունաբերության և ագրոարդյունաբերության հարցերով անդամ (նախարար)։

Վերոնիկա Նիկիշինան կոլեգիայի անդամ-նախարար է առևտրի գծով:

ԵՏՀ-ում ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ-նախարար է դարձել Գեղամ Վարդանյանը, որը հունվարի 29-ին ազատվել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: