Տեր Զաքարիա վարդապետը Ավագ Երկուշաբթի օրը հանդիպել է արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

աա


Ապրիլի 14-ին՝ Ավագ Երկուշաբթի օրը, Արցախի թեմի երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ։

Հանդիպման ընթացքում, որի թեման Ավագ շաբաթն էր, անմիջական և ջերմ մթնոլորտում քննարկվեցին ներկաներին հուզող բազմաթիվ հարցեր, իսկ մասնակիցները նվեր ստացան աղոթագրքեր։

Նմանատիպ հանդիպումները լինելու են շարունակական։

Արցախի թեմ

Տեսանյութը՝ հղմամբ։ 

--00—ՍՊ