ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Apple ընկերությունը մինչև փետրվարի 9-ը ցամաքային Չինաստանում իր բոլոր խանություները փակում է պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակով։
Apple-ի պաշտոնական կայքում չինական խանութներ փնտրելիս հայտնվում է հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ․
«Պայմանավորված հասարակական առողջապահության և կանխարգելիչ միջոցառումների իրավիճակով պայմանավորված՝ Apple-ն այսօրվանից սկսած մինչև փետրվարի 9-ը փակում է իր բոլոր խանութները»։
Չինաստանի իշխանությունները 2019 թ․ դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել են, որ Ուհանում նոր տեսակի վիրուս է տարածվել։ Մասնագետները պարզել են պաթոգեն հիվանդություն՝ կորոնավիրուս 2019-nCoV-ը։
Կորոնավիրուսի զոհ է դարձել 259 մարդ, հիվանդ է 11,7 հազար մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 243-ը։ 100-ից ավելի մարդ հիվանդ է Չինաստանի սահմաններից դուրս։ ԱՀԿ-ն համաշխարհային մակարդակի արտակարգ դրություն է հայտարարել։