ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Չինացի բժիշկները «Radiology» ամսագրում հրապարակել են 2019-nСоV կորոնավիրուսով վարակված կնոջ թոքերի լուսանկարները։ Դրանք ստացվել են 39 աստիճան ջերմությունով հոսպիտալացված 33-ամյա կնոջ համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում։
Առաջին նկարում մթագնումներ են երևում, որոնք «անփայլ ապակու էֆեկտ» են ստեղծում։ Երկրորդ նկարում, որն արվել է երեք օր անց, ախտահարված հատվածն ընդլայնված է։
2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման համաճարակ: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի 2019-nCoV նոր տեսակն էր: