ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
«ԵԽԽՎ-ի կարծիքներից անհրաժեշտ մասերը պռճոկելով ու՞ր ենք գնում։ Դա աշխատանքային փաստաթուղթ էր, այսինքն դա ո՛չ հաղթանակ էր, ո՛չ պարտություն»,- այս մասին 24TV–ի տաղավարում ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանն իր խոսքում նշեց, որ այսօր առկա ատելության խոսքը ՀՀ ազգային անվտանգության սպառնալիք է և ինչ-որ մի հանգրվանից հետո ատելությունը նոր ատելություն է ծնելու՝ հույս հայտնելով որ մենք չենք հայտնվի տխրահռչակ «տրոյկաների» իրականության մեջ։
Բանախոսն իր խոսքում արձանագրեց, որ քրեական ենթամշակույթի օրենքով ոչինչի չենք հասնի, եթե այլ առարկայական քայլեր չարվեն․ օրենքը ինքնին կիսատ է կարգավորելու առկա մեծագույն խնդիրները։
Մանրամասները՝ տեսանյութում։