Գեղարքունիքի մարզում 4 տասնյակից ավել ավտոմեքենաներ են բախվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

վթար

Փետրվարի 4-ին ճանապարհի մերկասառույցի ու ձնաբքի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սևանի գայի պոստից» մինչև Սևանի թերակղզի տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածում 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։



«Նախորդ տարիների նման նույն բարձիթողի վիճակն է տիրում։ Տեղի ճանշինը միայն վթարից կես ժամ հետո բարեհաճեց աշխատանքներ կատարի ճանապարհը մերկասառույցից ու ձնից մաքրելու ուղղությամբ։ Եթե ժամանակին անեին, ամեն ինչ էս վիճակին չէր հասնի։ Մենակ ճանապարհային ոստիկաններն են, որ մեզ հետ հավասար՝ էս բքին կանգնած գործողություններ են անում։ Էլի գոհ ենք, որ ԱՊՊԱ-ները օպերատիվ եկել են։ Չգիտենք՝ ճանապարհի մերկասառույցի պատճառով էս ավտոմեքենաների ջարդից հետո ճանշինները խելքները գլուխները կհավաքե՞ն, թե՞ էլի ջայլամի նման կեցվածք կընդունեն», - այս մասին աղբյուրի հետ զրույցում փոխանցել են վարորդները։

Աղբյուրը նաև նշում է, որ ճանապարհային ոստիկանությունը պարզում է՝ արդյոք վթարների հետևանքով տուժածներ կա՞ն։