ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Այսօր տեղի ունեցավ Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2024 թվականի հիմնական միջոցառումների պլանով շտաբային ուսումնավարժությունը:
Թեման էր «Քիմիական վտանգավոր օբյեկտների վթարի դեպքում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը»:
Նպատակը՝ ղեկավար կազմի մասնագիտական ունակությունների կատարելագործումն էր՝ բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ, նաև միջոցառումների կազմակերպման և իրականացման իրատեսության ստուգումը:
Ուսումնավարժությանը մասնակցեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության անձնակազմի ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները:
--00—ՅՄ