ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալի «Բոլոնիային»։
Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է «Բոլոնիայի» հետ հանդիպման հայտացուցակը։
Խաղին կմասնակցի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նոր է ապաքինվել վնասվածքից։
Հավանաբար Մխիթարյանը հանդես կգա որակազրկված Լորենցո Պելեգրինիի փոխարեն։
«Ռոմա»-«Բոլոնիա» հանդիպումը կկայանա փետրվարի 7-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: