ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Իտալական «Ռոմա»-ն կփորձի թիմում պահել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին ևս մեկ տարի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Calciomercato-ն։ «Ռոմա»-ն ցանկություն ունի ևս մեկ մրցաշրջան վարձակալության հիմունքներով պահել Մխիթարյանին Հռոմում:
Ավելի վաղ` ըստ միջազգային ԶԼՄ-ների «Ռոմա»-ն երկու անգամ մերժում էր ստացել՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով 10 և 15 միլիոն եվրո: Լոնդոնյան «Արսենալ»-ը, սակայն, հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20 միլիոն ստանալ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացքում դարձավ 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուրը՝ «Արմենպրես»։