Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News  

Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին երկօրյա աշխատանքային այցով  կմեկնի Վրաստանի Հանրապետություն։ 

Նախարարը  հանդիպումներ կունենա  Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ։

Կքննարկվեն փոխադարձ համագործակցությանը, գործակցության նոր հնարավորություններին վերաբերող հարցեր: