ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
«Լոս Անջելես Լեյքերսի» 41-ամյա լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի և նրա 13-ամյա դստեր Ջիաննային հուղարկավորել են փետրվարի 7-ին։
Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի մոտ գտնվող Կորոնա դել Մարի Pacific View գերեզմանոցում։ Մամուլում տեղեկություններն այդ մասին հրապարակվել են միայն այսօր։
«Լոս Անջելես Լեյքերսը» փետրվարի 24-ին«Սթեյփլս» մարզապալատում հրաժեշտի արարողություն կկազմակերպի։