​​​​​​​Թուրքիայի կառավարությունը թաքցնում է ցեղասպանության մասին պատմող հեռագրերը․ Աքչամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ցեղասպանություն



«Թուրքիան դիտավորյալ թաքցնում է Հայոց ցեղասպանության փաստերը»: Այս մասին Al Arabiya հեռուստաալիքի հետ զրույցում ասել է պատմաբան Թաներ Աքչամը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը թաքցնում է ցեղասպանության մասին պատմող հեռագրերը, որոնք օգտագործվել են 1919 թվականին Ստամբուլում ռազմական տրիբունալի ընթացքում:

Ռազմական տրիբունալի ժամանակ, Աքչամի խոսքով, այդ հեռագրերի մեջբերումների հիման վրա պետական մեղադրողները գրել են մեղադրական ակտեր և դատավճիռներ։

Աքչամը նշել է, որ փաստաթղթերը գտել է ոչ թե մասնավոր, այլ ՝պետական արխիվներում: Պատմաբանը հավելել է, որ Թուրքիայում քաղաքացիական ակտիվիստները պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների համար պայքարի հարցով իրենց ջանքերի շրջանակում: