ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Փետրվարի 17-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ՝ ազատվելով ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Գևորգյանն ազատվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել նույն բաժանմունքի պետ:
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Մկրտիչ Վարոսյանը նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ:
Ոստիկանության Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մեծամորի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արարատի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Ղարիբ Հովհաննիսյանը, որը մինչ այդ աշխատում էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում: