ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում անհայտ անձը ենթադրաբար բենզինով լի շշի պարունակությունը լցնում աղբարկղն ու այրում այն:
Ներկայումս տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստում ոստիկանությունում։ Այդ մասին 24News-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից։
Դեպքին անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, թե տեսանյութը հիմք է տալիս ենթադրելու, որ կադրի մեջ հայտնվող մարդը հեղուկ է լցնում ու փորձում այրել աղբարկղերը: