ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Վերջերս Հայաստան այցելեց Ryanair մեդիա թիմը Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Այցի առաջին տպավորությունների վերաբերյալ մեդիա թիմը հոդված է հրապարակել «Վարդագույն քաղաք Երևան. հայկական մշակույթը, բարձրորակ խոհանոցն ու ուշագրավ պատմությունը» վերնագրով։
Հոդվածում մասնավորապես խոսվում է Երեւանի մշակութային վայրերի, թանգարանների ու Մատենադարանի մասին։
Անդրադարձ է եղել նաև ազգային սննդի կետերի և հետաքրքիր վայրեր այցելությունների մասին։