ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News
Գործող գազատարների հետ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 16:00-ին դադարեցվելու է Տավուշի մարզի Թեղուտ գյուղի դպրոցի հարակից թաղամասի, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Նոր Նորք վարչական շրջանի Հերացի և Այգեստան փողոցներով պարփակված թաղամասերի բնակիչ-բաժանորդների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների։
Ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան և Միքայելյան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունը և խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: