ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել դերասան Երվանդ Մանարյանի հետ և կից գրառում արել․ «Աստված հոգիդ լուսավորի, սիրելի՛ Վարպետ»։
Նշենք, որ փետրվարի 19-ին մահացել է հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։
Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։
1957-59 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։
1959-61 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևեի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։
Աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։
Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։