ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Իրատեսական է, որ մինչև 2050 թվականը կունենա օլիմպիական 25 ոսկե մեդալ։ Այսպես է կարծում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Եթե հաշվի առնենք, որ մեկ օլիմպիական ոսկու հետ կապված արդեն գործընթացներ կան, արդեն՝ 24։ Իրականում, այո՛, պետք է մեծ աշխատանք տանենք այդ ուղղությամբ», - լրագրողներին ասել է ԿԳՄՍ նախարարը։
Արսեն Ջուլֆալակյանի երեկվա հայտարարությանն անդրադառնալով՝ նախարարն ասել է, թե իրավիճակից տեղյակ է, կարծում է՝ ֆեդերացիայի ու թիմի ներսում հարցը պետք է լուծում գտնի։
«Մարզչական որոշումներ պետք է կայացվեն ու այդ որոշումները պետք է լինեն արդար։ Մարզիչները, սովորաբար, որոշումներ են կայացնում, հետո դրա համար պատասխանատվություն կրում ըստ արդյունքների, որոնք ունենում են», - ասել է Հարությունյանը։