ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Փետրվարի 22-ին, ժամը 02:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տեր-Սիմոնյան փողոցում «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
Վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։