ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» գլխավոր մարզչին փոխարինելու մտադրություն ունի։ Թիմի ղեկավար Հանս-Դիտեր Ֆլիկին նախատեսվում է փոխարինել ամռանը։
Գերմանական ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Մադրիդի «Աթլետիկոյի» 49-ամյա արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին։
«Բավարիան» հույս ունի Սիմեոնեի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքել։
Սիմեոնեի ղեկավարությամբ «Աթլետիկոն» դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, Եվրոպայի լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։