ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այն համոզմանն է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար ձևավորված «ոչ»-ի շտաբում նախկինների հետ կապվածություն ու նրանցից կախվածություն ունեցող մարդիկ են:
24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ «ոչ»-ի շտաբում ոչ թե իրավաբանությամբ, այլ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ են:
Պապոյանը կարևորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ընտրական զբոսաշրջության» մասին հայտարարությունն ու շեշտում՝ Հայաստանի ապագայի որոշողը նաև դրսում ապրող հայն է:
Մանրամասները՝ տեսանյութում։