ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
«Նրանք պայքարում են հանուն անկախ դատական իշխանության կայացման․ ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ իր էջում շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով ՍԴ դատավորներին։
«Շնորհավորում եմ բոլորիս։ ՍԴ դատավորներից որևէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց։ Այս տարօրինակ ժամանակներն անցողիկ են, իսկ ձեր բարձր պատասխանատվությունը, ուժը և պրոֆեսիոնալիզմը կմնա պատմության էջերում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ»,- ասված է գրառման մեջ: