ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Իսրայելացի մի կնոջ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, որը շփվել է Իտալիայից վերադարձած հիվանդի հետ: Գրել է РИА Новости-ն։
Լրատվամիջոցները փետրվարի 27-ին հայտնել էին, որ Իտալիայից վերադարձած իսրայելցու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
«Մեկ այլ հիվանդի մոտ, որը սերտ կապեր ուներ Իտալիայից վերադարձած հիվանդի հետ, ախտորոշվել է կորոնավիրուսով», - ասված է Իսրայելի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով, խոսքը Իտալիայից վերադարձած հիվանդի կնոջ մասին է։