ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
Փետրվարի 29-ին՝ ժամը 17:35-ի սահմանում, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կատավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի 163 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Փրկարարներն ու ոստիկանները նշված տան լոգարանում խողովակից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 32-ամյա Էդգար Կ.-ի դին:
Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաների քննչական խումբը:
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնություն։